top of page
Երազումս կրկին դեմ-դիմաց էինք
ես ու չար դևը պատերազմի
քաղաքն իր պտուկը խցկեց
բերանիս մեջ
ընդհատելով բողոքս
ժամանակին
այստեղ` տատմորս
պարարտ կրծքի վրա
ես վախենում եմ ամեն ինչից –
- ասեկոսեից
Աստծո մահվան մասին
- թռչող ափսեների վայրէջքներից
- օզոնային շերտի բարակումից
- վտանգավոր բամբասանքից իշխանների
ռետինե դատա՜րկ հոգիներով
որ պիտի համբարձվեն երկինք մի օր
բայց ամենից շատ` պատերազմից
ես անկյո՛ւն կկանգնեցնեմ քեզ
հավերժորեն
ժամանա՛կ պատերազմի
անկարգ երեխայի ուսուցչի պես
քիչ անց
երբ քնի տատմերս
սիլիկոնե կրծքերով
գլխիցս մեծ
bottom of page