top of page

Ես մարդուց եմ ծնվել

Ես մարդուց եմ ծնվել

(կասկած չկա)

բայց սնել են

ինձ հովազները հետո... գուցե...

ու հիմա ես անտառ եմ տեսնում

երազիս մեջ

անվերջ

ու գազաններ՝ փայլուն ատամներով


առյուծն է աստվածը

ջունգլիների... գիտեք

չկան հրեշտակներ

այստեղ

սուրբեր կամ սատանա


կրակոցն է փրկում

կամ կործանում

այստեղ

ու արյունոտ է տրվում մեզ

միշտ

հացը հանապազօր


ես մարդուց եմ սերվել... իհարկե...

կասկած չկա

բայց առյուծն է եղել իմ ստնտուն

եթե ոչ ինչու

գազանի պես

չորս ձեռքով եմ աղոթում ես

ու ջունգլիներ տեսնում անվերջ 

երազիս մեջ

bottom of page