top of page

Ամերիկյան հեռուստառեպորտաժ

Փակում եմ աչքերս

ու սկսում է

պատերազմի թատրոնը

մարդուց էլ հին

միևնույն սցենարը միշտ

զինվորը քայլում է դեպի մահը

հանուն միևնույն առասպելի

որ վաղը լինելու է առավել լավ

մինչդեռ իրականությունը սա է -

օրը մեկ զինվոր է զոհվում

ժամը մեկ վետերան է կրակում

ինքն իր ճակատին

և սա կազմում է տարին

ութ հազար մարդ

ասում է մի կին-ռեպորտաժով

այլապես ես թույլ եմ մաթեմից

և անգրագե՛տ լրիվ

պատերազմի հարցում

ես այն չեմ ընկալում

ընդ-հանրապես

հ.գ. երբ մի ռումբ է պայթում ինչ-որ մի տեղ

ես սեղմում եմ ականջներս

այ այսպես... պինդ

bottom of page