top of page
Ինչպես գաղտնի գործակալը
անչափ զայրացած թռչնի աստծո
մայրամուտը դիտելուց հետո
ես սիրում եմ մնալ նստած
ծովափնյա նստարանին
ակնոցներով
ցուցանակի տակ` որ ասում է
«թռչուններին կերակրելն արգելված է»
ու ցորենը շաղ տալ ավազի մեջ
շուրջս նայելով գաղտագողի
նաեւ սիրում եմ այնուհետ
աննկատ հեռանալ գլուխս կախ
թույլ տալով որ նրանք հետեւեն ինձ
նստեն ուսերիս
մինչեւ իսկ
վար գցեն գլխարկս – թառելով
միեւնույն եզրի վրա անզգուշորեն
եւ կամ պարզապես ուղեկցեն տուն
ցածր թռիչքով
հատուկ իմ հասակի համար նախատեսված
ընթացքում
երբեմն
թեթեւակի
դիպչելով թեւերիս անզգուշորեն
ինչպես տղաները Երեւանի
bottom of page