top of page
(պատերազմները կդադարեն, հայրս ասում էր, եթե կինը դադարի հերոս կոչել մարդասպանին)
Չե՞ք ուզում պատերազմ
կանա՛յք
մի նայեք զինվորին
հիացումով
ու կտեսնեք թե ինչպես նա վայր կդնի
իր փայլուն զենքը
միանգամից
ուշադրություն հայցող մանկան նման
փակում եմ աչքերս ու տղաները
կռվում են ջրի հրացաններով
ու քիչ անց ծփում է ոսկե արտը
ճաքած ավազներում անապատի
սուսերով պարն է այնուհետ
ու բախվում են տղաները
մորեխներին
կամ դուրս քշում նրանց մեկ առ մեկ
հսկա հովհարներով հազարագույն
ահա և հերոսն իմ
Մուշեղը
ամենաշատ մորեխներով
տոպրակի մեջ
– իմ սիրտը քո՛նն է հերոս իմ
տապալի՛ր ինձ
ու եկ լկստվենք մինչ լուսաբաց
քո ձեռքով փրկված հասկերի մեջ
հ.գ. ես այսպիսի հազար սցենար ունեմ
պատերազմի մահվան համար
bottom of page