top of page

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՐԱԶ

(գառը, գայլը եւ Աստված)

Կրկնվող մղձավանջ –

երազիս մեջ

միեւնույն գառնուկն է երերացող

թույլիկ ոտքերով ինչպես մանուկ

ու ես հայացքով որոնում եմ

ձագուկի մորը ակամայից

ինչպես կվարվեր ցանկացած կին

լինի դա երազում թե ուրիշ տեղ

մինչդեռ հարկավոր էր պարզվում է

թեկուզ մանանեխիհատիկի չափ

ապավինել Տիրոջն այդ պարագայում

Ով արդեն այնտեղ էր` երազիս մեջ

թեկուզ ես չեմ տեսնում Նրա

փրկարար ձեռքերը ամենահաս

բայց տեսնում եմ գայլին

խեթ-խեթ ետ նայելով հեռանալիս

ու ամոթից

ծածկում եմ երեսս երկու ձեռքով


bottom of page