top of page

Աշնան վերջին օրն է

կիրակիս է վերջին

ետ եմ նայում դարձյալ

բարձր լեռան ծերպից

կյանքս տատիս տատի գործած գորգի նման

տեղ-տեղ ցեցը կերած

տեղ-տեղ կապույտ կարմիր

հե~յ ահարկու լեռներ

շաբլոն ձեւեր անթեւ

տեսեք ոնց եմ վերից սահում ընկնում ներքեւ

լազուր ջրի միջով վազում մանկան նման

ապա թռչում բարձր կատարներից անդին

ու

հանդարտվում այնտեղ

Հորս գրկում

նորից

հե~յ ծերացած կույսեր առանց հիշողության

անսեր խտացումներ ափսոսանքի փոշու

աշնան վերջին օրն է

այնտեղ

բարձրի տանն իմ

Հայրս նորոգում է սառցե թագերը ձեր


bottom of page