top of page

ՄԵՂԱՎՈՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ

(որդեկորույս մոր դիմանկարի փորձ)


Ջահել

շփոթի մեջ ու

դեռեւս անփորձ` ապրելու

որպես որդեկորույս այսուհետ

ընդմիշտ ու

անդարձորեն

զինվորի մայրը նախ ջնջում է

շրթներկի ալ կարմիրը հայելու մեջ

ստանալով լրիվ նոր շրթունքներ`

այլեւս անկարող երջանկության

ու նաեւ նոր գույն բոլորովին

որպես «մեղավոր վարդագույն»

անարյուն երանգը այն վհատ վարդի

որ վաճառվում է սովորաբար

մահվան մյուս ապրանքների հետ

գերեզմանանոց տանող ճանապարհին

մոմերի

խունկի

ու ածխի կողքին


bottom of page