Պերսեփոնեն եմ ես – հիշո՞ւմ ես
դուստրը Դեմետրա աստվածուհու
ինձ առեւանգել է Պլուտոնը նոր
երկիր վերադառնալու համար
պետք է քաղցեի – բայց
վեց նռնահատիկ կերա
ու հիմա
դատապարտված եմ
մնալ անդրաշխարհում
վեց սեր ընդամենը ու այստեղ եմ
սիմվոլիկ էր ամեն բան առասպելում
եւս վեց դար ու կպեղեն ինձ գիտեմ
վեց ասպետներ
կմաքրեն թարթիչներով իրենց
ոսկեփոշիս
ու
կփայլեն նորից շլացուցիչ – արեւի տակ
վեց գմբեթ
վեց խորան
վեց սուտ
եկեղեցին եմ ես ապագայի
վատ չէ ճանաչվելըանդրաշխարհում
որպես մեծ պոետ մեռյալների
եւ ողջ օրը
անբառ փառաբանել
գյոզալների մաշկի
դեղձ-թարմությունընախանձելի
այնքա~ն երկարատեւ քնից հետո
և վերջապես
անթիվ գիշերներից հետո անքնության
կյանքիդ երկրորդ մասը
կարելի է չէ՞ ապրել
ավելի հեշտ
հոգիների սփյուռքումհարմարավետ
ուր բավ է կատվի նման
հորանջելով ձգվելը թեթեւակի
եւ պարտադիր չէ
որ բառերդ ծակեն միշտ
նետերի պես