top of page

ՀԱՅՐՍ ԷԼ ԿՄԵՐԺԵՐ

Եղբորս մահվան հաջորդ օրը

մայրս մահ ուզեցերկնավորից

– ինձ մա՛հ տուր

ասաց հրամայաբար

ու մերժվեց

գիտեմ

հենց այդ տոնի համար

պահանջելու

հա՛յրս էլ կմերժեր ինձ եթե

աղ ուզեի այդ տոնով սեղանի շուրջ

կպատժե՛ր մինչեւ իսկ հավանաբար

հ․գ․ ծուլությունս աճում է այս հիշելիս

աչքերս եմ ես վեր շրջում կարոտով սոսկ

չշարժելով գլուխս բոլորովին


bottom of page