top of page

Հո՛ղ իմ

իմ պապերի մոխիր

հերոսների արյուն

մայրերի լաց

առանց քեզ ես չոր տերեւ եմ սոսկ

փշրվում եմ օտար ոտքերի տակ.

գարունները գալիս ու անցնում են

քամիներն ինձ խաբում են ամեն անգամ

մի գաղթող թռչուն է իմ մեջ լալիս

– բա՛ց գիրկդ երկիր

քեզ մոտ եմ գալիս

հո՛ղ իմ

իմ պապերի ամրոց

հանճարների տապան Արարատի

խոնարհ ստվեր եմ ես քեզանից դուրս

որ կորչում է մուժի մեջ առավոտի.

գարունները գալիս ու անցնում են

քամիներն ինձ խաբում են ամեն անգամ

մի գաղթող թռչուն է երգում երազիս մեջ

– բա՛ց գիրկդ երկիր

քեզ մոտ եմ գալիս

հո՛ղ իմ

իմ պապերի գահ... եդեմ Պառնաս

դու տապան փայլուն ճակատների

առանց քեզ փրփուր եմ ես

մամուռ մի կորած քարի վրա

ուզում եմ խառնվել ջրերին քո

քչքչալով վազել գետերիդ հետ.

տարիները խոստանում ու անցնում են

քամիներն ինձ խաբում են ամեն գարուն

մի գաղթող թռչուն է երգում երազիս մեջ

– հո՛ղ ինձ գրկի՛ր ամուր

քեզ մոտ եմ ես


bottom of page