top of page

ԵՐԲ ՔՆԱԾ ԵՆ ՀՐԵԱՆ ԵՎ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԸ

Ջրհեղեղի սեզոնը ետեւում է

հրդեհների սեզոնը կվերջանա

կավարտվի սեզոնը հողմերի

պատերազմի սեզոնը չի՛ անցնում

այն ֆոն է

հավերժական

ինչպես Աստված

հրեաները պնդում են որ Տերը

իրենց կողմից է ի սկզբանե

պաղեստինցիք թե ոչ

իրե՛նց

ընթացքում մեռնում են տղաները

Գազայի աջ ափում

ու ձախ

չի ավարտվում ոչ մի կերպ

պատերազմը

որ պարզեմ տան տեղը

Երկնավորի

իսկ երբ քնած են բոլորը

միևնույն գիշերվա մեջ

ինչպես վագոն

թշնամի գլխարկները ծալած

գլխների տակ

Աստված

հատուկ քայլվածքով իր

հանցագործ որոնող ոստիկանի

մոտենում լուսավորում է

մի քանի պատահական ճակատ

մթության մեջ


bottom of page