top of page

ԵՐԲ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՍ ԻՆՁ ԵՐԱԶԻՍ ՄԵՋ

.Ղուրանը գրվել է 23 տարում

(կամ քեզնից հետո)


Քեզնից հետո կրկին

կուրծքս տափակ

տափակ

նոր անուն եմ փնտրում

հանկարծ օտար դարձած

այս քաղաքի համար

ու այս մարմնի

իսկ երբ հայտնվում ես

երազիս մեջ նորից

Ալիի ու Նինոյի շարժվող արձանի պես

մեկ դեմ դիմաց ենք մենք

մեկ իրար մեջ

«լանջկալ» էիր անվանում – հիշո՞ւմ ես

փնթի կրծկալս խեղճ

ու լցվում էր կուրծքս միանգամից

առատ-առատ

ասես ստնտուն էի ես

Մասիսների

հ.գ. քո գնալուց հետո

ես հաճախ եմ խոսում

Մասիսների մասին ու կրծկալների

կրծկա՞լ… դա բա՞ռ է

թե ցանկություն


bottom of page