top of page

ՄԻ ԹՌՉՈՒՆԻ ԹԱՏՐՈՆ (վեց արարվածով) ԸՍՏ ՍՈՆԱ ՎԱՆԻ «ՉԱՌԱ ԱՆՈՒՆՈՎ ԹՌՉՈՒՆԸ» ԳՐՔԻ /Ռուզան Արիստակեսյան

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ 

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՎԱՐԴ


«Ամեն բան երևում է կենտրոնից իմ». սա Սոնա Վանի բանաստեղծական ճանաչողության ելակետն է: Ինքն է, իր զգայությունները: Իրական և վիրտուալ աշխարհի ազդակները իրենով են ճշտվում, իր հոգեզգայական ներքին տեսողության անդրադարձներով: Դրանց շարժման խթանիչը ցավն է, որ ծնվում է մտային սևեռումների, հոգեբանական թափանցումների և գերզգայական ընկալումների ճիգերում:

Ցավի աղբյուրը հիասթափությունն է, այն դառն իրողության գիտակցումը, որ «Աշխարհը այն չէ, ինչը խոստացված էր իր գեղեցկությամբ»: «Պատերազմ և վարդ». իմաստային, հուզարտա հայտչական և բառապատկերային այս հակադրության հենքով է սկիզբ առնում Սոնա Վանի մենա թատրոնը, որ մի դեպքում ներկայանում է որպես պիեսմենախոսություն, մեկ այլ դեպքում` դրամա տիկական մանրապատումների շարք` զուգորդված շարժապատկերային լեզվի գեղարվեստական հնարավորություններով (մտքի դրվագային շարժում և զուգորդությունների մոնտաժ):  Էկրանին պայթող ռումբեր, «ցինկե ապահով դա գաղի մեջ» վերադարձող զինվորներ, որդեկորույս  մայրերի մետաղական ճիչեր, անդամատված մար միններ ու խեղված հոգիներ: Պատերազմը քաղցկեղի պես ամենուր է: Անկատար իրականության   պատկերներն ու անցում ները (մի բողբոջ բացվեց  նորից մի քիչ/ մի ծիտ երգեց ծանոթ մի երգ/ էկրա նի վրա/ մի կին տղա ծնեց կրկին/ մի զինվոր պայթեց բողբոջից շուտ) թավալգլոր հակադարձումի ընթացքի մեջ փոխանցում են և’ ժամանակի կործանարար ռիթմը, և’ կ յանքի աբսուրդը (հավերժական ոչինչը), և’ գոյության ողբերգականության ճակա տագրայնությունը` բեկված բանաստեղծի անհատական ընկալումի և գեղարվեստական պատկերավոր ման հարթությունում:պապիս սպանեց թուրքըհորս սպանեց գերմանացինորդուս սպանեց ազերինիսկ աղջիկս երեկ է տղա ծնել սպանեցինսպանեցինսպանեցին (էջ 8)Անցում ների, փոխակերպությունների ողբերգա կան շղթայում հավերժով, հավերժի մեջ և հավերժո րեն փոխանցվող անկատարությունն է, որ ներանձնական ապրում ների խորացող վիհերում ստանում է  տիեզերական ընդգրկումներ («Տիեզերքն/ ինչպես  գիշատիչ էգ/ գրոհում է ինձ ամեն կողմից»): Ներքին...(Նարցիս ամսագիր /03.10.2012)


Ռուզան Արիստակեսյան Կարդալ .../ PDF

bottom of page