Մեկ տարի անց
դեռևս ռադիոակտիվ տղամարդը
վերադարձել է
իր ավերված քաղաքը
ռադիոակտիվ ուրվականների
որտեղ միակ աշխատող սարքը`
լուսացույցը
կատարվածին անտարբեր
շարունակում է փոխել գույները
ցուցանակը մերթ քայլել է
հրահանգում - մերթ՝ կանգառ
թեպետ ոչ ոք չկա
այս քաղաքում
բացառությամբ կովից
որ հորթուկ է ծնել (բնականից մեծ)
և համառորեն
նրան հետ է հրում
չթողնելով
որ կաթ ծծի
իր կրծքից (բնականից մեծ)
տեսնես ռադիացիան
մեծացնո՞ւմ է մայրական բնազդը
կովերի մոտ - մտածում եմ
ու փորձում է մայրը փրկել իր ձագուկին
վտանգավոր կաթից - համառորեն
թե՞ հակառակը՝
մեկ տարի անց -
ռադիացիան
սպանում է մայրական բնազդը
ամ-բող-ջո-վին
օգնության համար
ես կարդում եմ հայացքը
ավերակներով քայլող
միակ մարդու
լուռ ու ինքնամփոփ - ինչպես Աստված
և քաղաքը նրա ոտքերի տակ
ինչպես
զույգ առ զույգ նեխող
տարբեր էակների
Նոյյան տապան
ու մտածում
ձեռագործ վերջի մասին
մոլորակի
մարդու
և
բնազդի
հ.գ. այս և նման հարցեր են, որ արթուն են պահում ինձ ամբողջ գիշեր