top of page
Իսկապես - որքան կարճատև են
օրերը սիրո - երկրի վրա
հիշո՞ւմ ես – հոգիս
սապոգներիդ
անփույթ շպրտելը քո
անկողնուդ մոտ
ֆերամոնով լցված սենյակը - այն
գինին
ու մեր սինխրոն շարժվելը
սավանի տակ
հիմա դու չկաս ... զոհվեցիր դու
քաղաքում
որ չեմ գտնում այդպես էլ քարտեզի վրա
ոտնահետքերդ եմ հիշում ես
ձյան վրա
ու լա՛ց լինում
(լացկանի մեկն եմ ես չգիտե՞ս որ)
մինչդեռ շունը
տխեղծ ոռնոցով անիծում է
Աստծուն
լուսինը և ամեն ինչ
որ կա երկնքում
ընդհանրապես
հ.գ. երազումս գիտե՞ս
համբարձվեցիր
ձյունե նախշի տակից ոտնահետքիդ
գլխիդ՝ ճյուղեր
ապա նորից մեռար
սենյակում մեր
այս անգամ արդեն ծնկիս վրա
bottom of page