top of page
(կամ հիշողություններ
ռուսական ձմեռային գիշերվա մեջ)
Լսե՞լ ես Տունգուսկա
երկնաքարի մասին
հարյուր տարի առաջ
որը ճի՛շտ է
չդիպավ երկրագնդին
սակայն այրեց անտառը
ամբողջովին
մի եղջերու մեռավ տաք հոսանքից
և այրվեցին հագուստները
որսորդի
որ նշան էր բռնել հրացանով
ձմեռվա գիշերի մեջ սառը և մեծ
ինչպես թշնամու բռունցք դեմքիս կախված
ինձ հաճախ է հայտնվում եղջերուն այդ
և որսորդն այն բռնկված
կրակներով դժոխքի
իր անձնական
ասում եմ… ընկեր - որ իմանաս
քանզի Տունգուսկան մեկն էր միլիոններից
ու եթե դանդաղեր ևս հինգ ժամ
չէր լինի քաղաքն այդ… ամբողջովին
իսկ երկի՞նքը…
երկինքը անբնական պայծառ էր այդ օրը
թեպետ ոչ լուսին կար… ասում են
և ոչ արև
bottom of page