top of page

Չե՞ք ուզում պատերազմ

կանա՛յք

մի նայեք զինվորին

հիացումով

ու կտեսնեք թե ինչպես կդնի

վար

իր փայլուն զենքը

միանգամից

ուշադրություն հայցող մանկան նման

փակում եմ աչքերս ու տղաները

կռվում են ջրի հրացաններով

ու քիչ անց ծփում է ոսկե արտը

ճաքած ավազներում անապատի

սուսերով պարն է այնուհետ

ու բախվում են տղաները

մորեխներին

կամ դուրս քշում նրանց մեկ առ մեկ

հսկա հովհարներով

հազարագույն

ահա և հերոսն իմ՝

Մուշեղը

ամենաշատ մորեխներով

տոպրակի մեջ

իմ սիրտը քոնն է

այսուհետ

տապալի՛ր ինձ

եկ լկստվենք

քո փրկած ցորենի

արտերի մեջ - մինչ լուսաբաց

հ.գ. ես այսպիսի հազար սցենար ունեմ

պատերազմի մահվան համար

bottom of page