Ամերիկաբնակ պոետ Սոնա Վանը (Տեր-Հովհաննիսյան) ծնվել է Երևանում: Մասնագիտությամբ բժիշկ-հոգեբան է: 1978 -ից ապրում է Կալիֆոռնիայում: Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանության մագիստրոսի կոչում:Հեղինակ է բանաստեղծական 5 ժողովածուների, թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով, հինգը` առանձին գրքերով:Սա բանաստեղծի վեցերորդ գիրքն է, որն արդեն իսկ թարգմանվել է ինը լեզուներով (թուրքերեն, ռուսերեն, վրացերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, հունարեն) և տպագրական ընթացքի մեջ է:2006 թվականից նա "Նարցիս" գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի համահիմնադիրն է և հովանավորը, իսկ 2013-ից` նաև գլխավոր խմբագիրը:Արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալի, "Ոսկե ծիրան" կինոփառատոնի հուշամեդալի, արժանացել է Կալիֆոռնիայի Առևտրի պալատի կողմից սահմանված" Կինը գրականության մեջ-2013" մրցանակին, Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության հուշամեդալի և հայրենական ու ամերիկյան գրական-մշակութային այլ մրցանակների, պարգևների, դիպլոմների: 2013-ի ամռանը Սոնա Վանը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է "Մովսես Խորենացի" մեդալով, որը նրան հանձնվել է Կալիֆոռնիայի ՀՀ հյուպատոսությունում, 2013 թ. դեկտեմբերին: