Ամեն անգամ, երբ երևակայությանս լարումով խառնվում եմ Դեր Զորով քայող մահ-
վան քարավանին, երբ զգայարաններիս հմտությամբ ինձ հաջողվում է կրծքիս վրա զգալ
հաշմված պտուկների պատճառով սովամահ նվացող մանկան հետզհետե անշարժացող
մարմնի սառնությունը կամ էմոցիոնալ հիշողությանս հաշվին կարողանում եմ հևալ յա-
թաղանից փախչող կույսի շնչառության ռիթմով՝ զայրույթով լիցքավորված ինքնագոհ
գրիչս օձապարույր շարժվում է ավազի դեղին հիշողության միջով, մինչև բախվում է
առաջին ոսկորին և կանգ առնում: Այդ պահին իմ մեջ բարձրաձայն կափկափոցով ծիծա-
ղում է մի կմախք` ինձ հեգնելով համարձակությանս համար և այն հավակնոտությանս,
որ իբր օ,՜ տես, ես արդեն իսկապես ճանաչում եմ մարդկային անասելի նվաստացմանայս գազանային ձևն ու անպատմելի տառապանքի այս դիվային չափը և այն էլ այնքան
լավ, որ կարող եմ ինձ թույլ տալ այն կոնկրետ ձևի ու տողի վերածել: Ու քանի որ այս թե-
մային ոչ ականատես զոհի մատներով դիպչելն իսկ իրավունքի խնդիր եմ համարում,
հանցանքի մեջ բռնվածի պես անմիջապես աղբարկղն եմ նետում խզբզոցս` այն նախա-
պես մանր կտորների բաժանելուց հետո: Վստահ եմ, որ նույն ճակատագրին էր արժանա-
նալու նաև Մեծ Եղեռնի հետ կապված ինքնակենսագրությանս ա՛յս փորձը, եթե պահան-
ջատերը կրկին հավակնոտ երևակայությունս կամ շատախոս մուսաս լիներ, այլ` ոչ հար-
յուր տարի ավազով լցված ծնոտների լռությունը, այլ` ոչ ունկերիս մեջ օրեցօր ահագնա-
ցող իրական արյան գետի տխեղծ, սինթետիկ խշշոցը:
Ծնվել եմ Երևանում` ֆիզիկոս Անուշավան Տեր-Հովհաննիսյանի ընտանիքում:
Հայրս ծնունդով Վանից է և 1915 -ին ընդամենը 1-2 տարեկան էր, երբ ընտանիքի հետ
հայտնվեց Հայաստանի Արևելյան հատվածում գտնվող Նոր Բայազետում (այսօր` Գա-
վառ) հոր` վանեցի քահանա և Գերմանիայում դավանաբանություն ու փիլիսոփայություն
ուսանած Հովհաննես Տեր-Հովհաննիսյանի, մոր` ադանացի հարուստ վաճառականի
դուստր իրիցկին Մարիամի, եղբոր` 7-8 տարեկան Հրաչյայի և ավագ քրոջ` մոտ 20-ամյա
Փեփրոնյայի հետ: Նրանց հետ էին նաև տան երեք սպասավորներից երկուսը. մեծը` Մե-
խակը, ով գնալու ուրիշ տեղ չունենալով և ընտանիքի հետ մտերիմ լինելու պատճառով
միացել էր նրանց, ինչպես նաև Վահանը, առավել երիտասարդ սպասավորը, ում սիրա-
հարվել էր Փեփրոնյա հորաքույրս և արդեն համարվում էր նրա փեսացուն: Մյուս սպա-
սավորը, թրքուհի Բերֆին, մնացել էր պապիս տանը և խոստացել հոգ տանել ունեցված-
քին` մինչև նրանց վերադարձը: Տեսնելով, որ անհնար է փոխել հորաքրոջս մտադրությու-
նը (իր անհամապատասխան ընտրության հարցում), ուսումնասեր պապս ապագա փե-
սացուին` Վահանին, ուղարկում է Պոլիս, բանկային գործ և հաշվապահություն սովորե-
լու, և նա դեռ այնտեղ էր, երբ սկսում են քաղաքական խլրտումներն ու հետապնդումները,
և սև ցուցակում հայտնված քահանա պապս երրորդ խուզարկությունից հետո տեղափոխ-
վում է բանտ` ,,եկեղեցին որպես քաղաքական ժողովների հավաքատեղի օգտագործելու,
զենք թաքցնելու և հավատացյալներին ըմբոստություն քարոզելու,, մեղադրանքներով: Որ-
պես մի քանի լեզուների տիրապետող մտավորական ու տարածաշրջանի ամենահեղինա-
կավոր մարդկանցից մեկը, պապս բազմաթիվ օտարազգի բարեկամներ ու զրուցակիցներ
ուներ, որոնց թվում թուրք մոլլա Մուստաֆան, ով տարիներ շարունակ մտերմություն էր
անում ընտանիքի հետ և պապիս ամենասիրելի զրուցակիցներից էր: Պապս իր գրառում-
ներում Մուստաֆային անդրադառնում է որպես ,,պայծառ մտքի ու ազատ մտածողության
տեր մարդ, ով չէր կորցրել իր դատողության անաչառությունը` ֆանատիկոսների մթնո-
լորտում և խիղճն ու խղճմտանքը` գազանների մեջ…,,: Մոլլան սերված էր բարձրաստի-
ճան պաշտոնյաների ընտանիքից և մեծ կապեր ուներ օրենքի և ուժային համակարգում:
Նրա որդին` Սայիդը, այդ օրերին ուսանում էր Գերմանիայի զինվորական ակադեմիա-
յում: Մոլլան, քաղաքական ծրագրերին քաջատեղյակ լինելով, քահանա պապիս նախազ-
գուշացրել էր երիտթուրքերի □փոքրամասնություններից ազատվելու□ մտադրության մա-
սին դեռ տարիներ առաջ, բայց երկրում մթնոլորտը հանգիստ էր թվում, և հայերը եթերա-
յին տրամադրության մեջ էին, վստահ, որ թուրքական և գերմանական կառավարության
հովանու տակ են գտնվում: Հասարակական և մշակութային նախաձեռնություններն ավե-
լի հաճախակի էին դարձել, և սա կասկածն էր հարուցում նաև քահանա պապիս: Վարա-
գույրի մյուս կողմից վատ հոտ առնող պապս փորձում էր նախազգուշացնել իր ժողովր-
դին, մարդկանց արթնացնել ու խորհուրդներ տալ, իսկ այդ լուրն արդեն հասել էր պատ-
կան մարմիններին, և պապիս ներկայությունը դարձել էր անցանկալի: Այս մասին տեղ-
յակ էր նաև մոլլան և պապիս համոզում էր ,,առաջին իսկ շոգենավով մեկնել Եվրոպա,,:
Այս միտքը պապիս վիրավորում է. ,,… ինչպե՞ս թե, ես ինչպե՞ս կարող եմ իմ ժողովրդինլքել ու կաշիս փրկելու համար հեռանալ… Ես ինչպե՞ս պիտի նայեմ նրանց երեսին, ապ-
րեմ ինքս ինձ հետ …,,: Պապս դեռ չէր ապաքինվել Փոքր ջարդի հիշողություններից, որի
ընթացքում նրա քահանա հայրը սպանվել էր իր իսկ եկեղեցու դռանը: Այս ջարդին զոհ
էին գնացել նաև նրա կնոջ` իրիցկին Մարիամ տատիս մայրն ու նրա երկվորյակ քույրերը:
Մոլլան փորձում էր համոզել պապիս, որ ինքը չի կարող փոխել սկսածի ընթացքը և փո-
խարենը կկորցնի իր կյանքն ու կվտանգի ընտանիքը: Այդ ժամանակ արդեն, ինչպես նա-
խազգուշացրել էր մոլլան, ազատ էին արձակել տասնյակ հազարավոր բանտարկյալ-
ների` բռնություն, թալան և սպանություն գործելու հրահանգով: Թուրք ելուզակը առաջին
անգամ այցելելով պապիս` նրան գտնում է իր տան հսկայական այգու մի անկյունում, դի-
մակը դեմքին, զբաղված էր իր մեղուներով: (Մեղվաբուծությունը քահանա պապիս մի
շարք հետաքրքրություններից մեկն էր: Նա խորապես հավատում էր, որ իդեալական հա-
սարակարգի նախատիպը գտնվում է փեթակի մեջ: Գերմանիայից նա իր հետ արևելյան
Հայաստան էր տեղափոխել երկու գիրք, որոնցից մեկը կոչվում էր ,,Մեղվաբուծության
ձեռնարկ,,, իսկ մյուսը` ,,Թեոլոգիայի և բարոյականության ձեռնարկ,,, որը ֆիզիկոս հայրս
թարգմանաբար անվանում էր ,,Մեղքի անատոմիայի ձեռնարկ,,): Հանցագործը դեռ չէր
հասցրել իր սև գործին անցնել, երբ բաց թողնված փեթակից դուրս պրծած մեղուները
հարձակվում են խուժանի դեմքին, որը գոռգոռոցով թողնում ու փախչում է: ,,Աստված
հազար ձև ունի մարդուն փրկելու, եթե դա է իր կամքը,,,- ասել է կատակասեր պապս:
Զինյալների հաջորդ այցելության ժամանակ պապս տնից բացակայում էր: Գնացել էր մե-
ռելատուն` աղոթելու և մխիթարելու: Տունը խուզարկելուց և ոչինչ չգտնելուց հետո զին-
յալներից առավել երիտասարդը նկատում է ամուսնության պատրաստվող հորաքրոջս
հայելու նախշի կեռից կախված հարսնազգեստն ու քողը և սկսում ծաղրել նրա ,,սիրվելու
ախորժակը, երբ աշխարհը արյան ախորժակի մեջ է,,: ,,Ով ուզում է թող կռիվ անի, ով ու-
զում է թող սեր անի,, ,- իրեն հատուկ ինքնաբուխ և ինքն իր հետ խոսելու պես պատաս-
խանում է հորաքույրս: Զինյալը քամահրանքով քաշում և ձեռքի մեջ ճմրթում է քողը` ,,Դու
սա չես հագնելու,, , և ոտքի տակ հայտնված կատվին քացով խփելով դուրս է գալիս` խոս-
տանալով հաջորդ անգամ այսքան բարի չգտնվել, որից հետո դռան հետևում սպասող
մյուս զինյալի հետ հեռանում է:
Երբ մեռելատնից վերադառնում են ծնողները և տեղեկանում պատահածի մասին,
պապս, խորապես գիտակցելով այցի լրջությունը, սիրելիների □ապահովության պղպջա-
կը□ չպայթեցնելու համար կրկին կատակի է տալիս պատահածը: ,,Մի ամբողջ կյանք կեն-
դանի Աստծուն ապավինեցի, բայց երբ ժամը եկավ, ինձ անծանոթի մեռելը փրկեց,,:-
ասում է ու ծիծաղում, իսկ երբ այս մասին իր ընկեր մոլլային է պատմում, նա կրկին ան-
գամ է հորդորում պապիս` ժամ առաջ հավաքել ընտանիքն ու հեռանալ, համոզելով, որ`
,,Ես և դու շատ լավ գիտենք, որ սա գաղափարի ժամանակ չէ, այլ` գլուխ փրկելու, և հար-
կավոր չէ հույս դնել երրորդ անգամ էլ փրկվելու վրա,,: Իսկ սիրո թուրմերով արբեցած հո-
րաքրոջս այս ամենը միայն վայրկենապես էր վրդովում, որից հետո նա նորից է հայտն-
վում սպասումի ու երազի երևակայական տարածքում, դասավորում ու վերադասավո-
րում մորից իրեն անցած թանկարժեք փայտից պատրաստված օժիտի պահարանը` օվա-
լաձև, նախշազարդ թագով (այս պահարանը ևս մի շարք այլ թանկարժեք իրերի, գորգերի
և գրքերի հետ պապս մոլլայի օգնությամբ կարողանում է տեղափոխել արևելյան ափ,
որոնց մի մասը մինչ օրս պահպանվում է քաղաքի թանգարանում` ,,Վանի տոհմական
տան,, ցուցանմուշների շարքում): ,,Քիչ մնաց` շուտով խոստացվածի պես բարեկամ մոլ-
լան տուն կվերադարձնի Վահանին, և այլևս ոչինչ չի խանգարի իր երջանկությանը: Ի
դեպ, հենց հիմա էլ նա կարող է ներս մտնել,, ,- մտածում է հորաքույրս ու հարսնազգեստը
տեղափոխում փակ պահարանի մեջ. ,,Ասում են, լավ նշան չէ, երբ փեսան այն նախապես
է տեսնում, իսկ քողը կարող է մնալ հայելուց կախված: Այդպես գեղեցիկ է նայվում և, բա-ցի այդ, Վահանն այն վաղուց է տեսել` մորից ժառանգած այդ քողը: Ահա կլսվի ոտնաձայ-
նը, և թաքուն ներս կսահի Վահանը` ծաղիկը ձեռքին,,:
Փոխարենը հաջորդում է կոշիկի հարվածով բացվող դռան ձայնը: Նախ` զենքն առաջ
մի զինյալն է ներս մտնում, ապա` մյուսը: Մեղադրանքը նույնն էր` տանն ու եկեղեցում
զենք ու զինամթերք պահելը: Կիրակի կեսօր էր, ծնողները տանը չէին, և իր դանդաղկո-
տությամբ հայտնի հորաքույրս դեռ նոր էր պատրաստվում դիմավորել օրը: Զինյալներից
մեկը դուրս է գալիս պայտաձև հսկա տան մյուս հատվածներն ու շրջակայքը հետախուզե-
լու, մինչդեռ առավել երիտասարդը, որին հորաքույրս անմիջապես հիշում է նախորդ այ-
ցելությունից, մնում է հորաքրոջս սենյակում: ,,Իսկ հարսնազգեստդ ո՞ւր է,- քողին նայե-
լով քամահրանքով հարցնում է զինվորը,- չլինի՞ գլուխը թռցրել են արդեն,,: ,,Փեսացուս
քաղաքում չէ, իսկ հագուստս պահարանի մեջ է,- աշակերտի պես պատասխանում է հո-
րաքույրս, ներքուստ զարմանալով, թե այն ինչ կապ ունի իրենց փնտրած զենք ու զինամ-
թերքի հետ,,: Հանցագործը բացում է պահարանը և հարսնազգեստը զենքի ծայրին հանած
մոտենում հորաքրոջս: ,,Հագի’ր,,: Հորաքույրս նախ ընդդիմանում է, ապա փորձում կաշա-
ռել իր վզի հաստ ոսկե շղթայով, հույսով, որ այդ ընթացքում կհայտնվի թրքուհի ծառայո-
ղը` Բերֆին, թեյի սկուտեղը ձեռքին, ու կավարտվի այս անիրական թվացող մղձավանջը:
Բայց արդեն ուշ էր, ու Բերֆին ներս է խուժում փոքր-ինչ ուշ, կենդանական ճիչերից ահա-
բեկված ու գտնում հորաքրոջս պատառոտված հարսնաշորով ու բաց արյունոտ կրծքով
մետաքսյա փայլուն գորգի վրա համարյա ուշագնաց ճմլվելիս: ,,Ալլահը ձեզ կպատժի, սա
անմեղի արյուն է,, ,- կատաղած գոռում է Բերֆին ու խոնարհվում հորաքրոջս վրա: ,,Ալլա-
հը քե՛զ կպատժի, շուն, որ գյավուրների առաջ գլուխ ես ծռել,,: Զինյալները ժամացույցին
նայելով, հեռանում են, իսկ Բերֆին հորաքրոջս ուշքի բերելուց ու վիրակապելուց հետո
շտապում է մոլլայի մոտ նրանից օգնություն հայցելու նպատակով:
Մոլլան, տեղեկանալով պատահածի մասին, երեկոյան գալիս ու իր տուն է տանում
ընտանիքին: Ժամանակի համարյա միևնույն ընթացքում երկու այլ զինվոր էր ուղարկվել
եկեղեցի, և նրանք արդեն գտել, ձերբակալել և աչքերն ու ձեռքերը կապած դխդխկացող
կառքի մեջ տանում էին քահանա պապիս: Կառքը դխկդխկոցով շարժվում էր առաջ, ու նա
մտովի փորձում էր գուշակել, թե հիմա որ փողոցով է անցնում ինքը և ուր է գնում: Միայն
թե` միտքը արթուն պահի: Այլապես ինչ կապ ուներ, թե ուր էին տանում իրեն, թե ինչի էր
նման լինելու այդ դժոխքը: Իր արժանապատվությունն իր ժողովրդի արժանապատվու-
թյան հետ կապած ու հանուն ամբողջի զոհաբերվելու պատրաստ մարդուն չէր կարող հե-
տաքրքրել սա:
Քիչ անց նրան հրելով մտցնում են մի սենյակ ու կապերը քանդելով` հեգնում. ,,Հիմա
ազատ ես: Կարող ես կանչել քո Աստծուն որքան կարող ես,,: ,,... Միայն մի փայտե աթոռ
կար, գետնին փռած նամազի համար մաշված մի փոքր գորգ, պատից կախված անխնամ
մետաղե լվացարան ու անհամաչափորեն մեծ ու կեղտոտ հայելի,, ,- հիշում է պապս իր
օրագրում: Զինյալներից մեկը հանել է տալիս պապիս փիլոնն ու հագուստը, և մինչ նրան
բանտարկյալի նոր հանդերձանք տրամադրելը նստեցնում, խուզում են մազերն ու սափ-
րում մորուքը` փիլոնը վարսավիրի թիկնոցի պես նրա պարանոցի շուրջը փաթաթած: Այ-
նուհետ մազածածկ փիլոնը նետում են արդեն հատակին գցած շղթայով մեծ խաչի վրա ու
Ավետարանի, որը նրանից վերցրել էր զինվորը ոտքերը կապելուց առաջ: Այդ օրվա մա-
սին իր գրառումներում այսպես է արտահայտվում պապս. ,,... երբ դուրս եկան, մոտեցա
կեղտոտ հայելուն ու նայեցի, այնտեղից ինձ նայողը մեկ ուրիշ մարդ էր: Ես նրան չէի ճա-
նաչում: Ես այնտեղ էի` գետնին նետված այն մազածածկ փիլոնի տակ: Ես այլևս չէի
երևում: Այս միտքը ինձ նախ վախեցրեց, ապա ոգևորեց: Անտեսանելի լինելը ազատու-
թյան նոր ձևի էր նման... ինչ լավ է, որ սա ես չեմ: Որ ինձ հետ չի կատարվում այս ամե-
նը...,,: Այս զգացողությամբ է պապս հանդուրժում ինքնության սոսկալի կորուստն ու այ-
նուհետ լսում բանտապահների հայհոյալեզու մեղադրանքներն ու բռի խոսքերը. ,,Քաղա-քացիական դատարանը կատակ բան չէ. քո խաչից կախված Աստվածն էլ չի կարող ազա-
տել քեզ,,:
Հաջորդ օրվա կեսից բանտապահների վերաբերմունքը կտրուկ փոխվում է. ,,Եթե
ճար ունենային, մորուքս ու մազերս էլ հետ կդնեին,,,- գրում է պապս, վստահ, որ սա իր
ընկեր մոլլայի ձեռքի գործն է: Նրան ավելի լուսավոր ու մեծ սենյակ են տեղափոխում, որ-
տեղ ոչ միայն սեղան ու մահճակալ կար, այլև գրքեր, ամսագրեր, նարդի ու շախմատ: Պա-
պիս դիետիկ ուտելիք են առաջարկում, հաշվի առնելով նրա ստամոքսի խոցը, որն առա-
վել է վստահեցնում պապիս` մոլլայի միջամտության հարցում: Առաջիկա հինգ շաբաթ-
ները պապս իր օրագրում նկարագրում է որպես ,,առողջարանային պայմաններում անց-
կացրած շաբաթներ,,: Հինգ շաբաթ անց. ,,...շաբաթներ, որոնք օրացուցային ճշգրտությամբ
համընկնում էին հայ երևելիների սպանդի և Վանի պաշտպանության օրերի հետ: Պապս
ազատ է արձակվում և միանում մոլլայի տանը ծվարած ընտանիքին: Քաղաքական լուրե-
րից այդ ընթացքում հեռու պահված պապս այստեղ տեղեկանում է իր համար սիրելի
գրողների ու մտավորականների սպանդի և իր քաղաքի պաշտպանության համար ընկած
մարդկանց հերոսական մահվան իրողությունը, այն նույն ժամանակվա մեջ, երբ ինքը
,,ապահով մի վայրում դիետիկ ուտելիք էր ուտում ու գիրք կարդում,,: Տեղեկանում է նաև
ձեռքը անընդմեջ աջ կրծքի վերքի վրա պահած հորաքրոջս հետ կատարվածին: Չգիտեր,
որ դանակով ու նմանապես սուր ատամներով թուրք արնախումը այնպիսի անբուժելի
վերքեր էր բացել իր աղջկա կրծքի վրա, որ մինչև իսկ գետի առավել ապահով թվացող
ափին նա այլևս չպիտի ազատվեր այդ օրվա հիշողությունից, որ իր աշխարհաճանաչո-
ղությամբ ու աստվածաճանաչողությամբ տարված` պապս չէր էլ նկատել, թե երբ էր իր
գեղեցկուհին, իր չքնաղ ձագուկը հասցրել օրիորդ դառնալ ու սիրահարվել, չգիտեր, որ նա
խուժանի պատճառով երբևէ չպիտի կարողանար վայելել կրծքով մանկանը կերակրելու
մայրական բերկրանքը, սեփական մարմնի կատարելության հրաշքն ու կանացի այնքան
սրտատրոփ ստացված երջանկությունը, հանուն որի ինքը արդեն որոշել էր լքել վտանգա-
վոր դարձած ափը:
Գաղթից հետո հորաքույրս կորցնում է իր առաջնեկին` Նարեկին, ոչ մի կերպ չապա-
քինվող վերքի պատճառով նրան կերակրել չկարողանալով: Իր ինքնությունը հայելու
առաջ կորցրած պապս ևս մեկ անգամ զգում է իրեն սպասվող օրերի ունայնությունն ու
ամոթը, համոզվում հավատամքին, գաղափարին ու ընտանիքին միաժամանակ ծառայե-
լու անհնարինության մեջ: ,,…Գաղափարին հետևող մարդը ընտանիք կազմելու իրա-
վունք չունի,, , ,,… Գաղափարը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է զավակիդ փորա-
ցավը□ և նման այլ արտահայտություններ, որոնք վկայում են նրա երկփեղկված, ծանր հո-
գեվիճակի մասին, որը նրան ուղեկցում է մինչև կյանքի վերջին օրերը: Զրուցասեր, ընթեր-
ցասեր ու զվարթ պապս իր նոր բնակավայրում դառնում է լռակյաց, չշփվող ու խուսա-
փում է բոլոր տեսակի հանդիպումներից: Նա երբևէ չի ցանկանում վերականգնել իր քա-
հանայական արտաքինը կամ մորուք պահել, մինչև իսկ հրաժարվում է իր ազգանվան
Տեր նախածանցից, ասելով` ,,Տերը մնաց այն բանտախցում, հատակին ընկած, մորուքիս
ու փիլոնիս տակ, խաչի և Ավետարանի միջև,,: Պապս հրաժարվել էր իր ազգանվան Տեր
նախածանցից. ,,Տերը նա է, ով խաչի վրա մեռավ: Տեր- Հովհաննիսյանը հայրս էր, ով մե-
ռավ խաչի տակ ու իր ժողովրդի կողքին: Ես ի՞նչ Տեր եմ,,:
Թեպետ ընտանիքը նյութապես շատ ապահով էր և կարող էր վերսկսել իր բարեկե-
ցիկ կյանքը Եվրոպայում, բայց պապս նախընտրում է Արևելյան Հայաստանը, որն ավելի
մոտ էր և պահպանում էր վերադարձի հույսը: Բարեկամ մոլլան տեղափոխման իր միջոց-
ներով և իր ուղեկցությամբ ընտանիքի անդամներին, սպասավորներին և ունեցվածքը
հասցնում է փրկության սահման և հրաժեշտ տալիս նրանց` կրկին հանդիպելու հույսով: Տոհմական ընտանիքի բարգավաճ ու ճոխ անցյալին հաջորդում է գաղթի չարքաշ իրա-
կանությունը: Կյանքն, այնուամենայնիվ, շարունակվում է:
Թվում է, թե փրկված ընտանիքին Արաքսի մյուս ափին սպասում էր ապահով ու ար-
ժանապատիվ կյանքի մի նոր հնարավորություն, սակայն, ունեցվածքի ծալքերում թաքն-
ված, սահմանից այս կողմ էր անցել նաև շոշափելի և անշոշափելի վերքերի հեղինակի`
,,խուժանի ուրվականը,,, որը և դառնում է միասնաբար փրկված ընտանիքի անդամներից
յուրաքանչյուրի խիստ յուրահատուկ ձևով խեղված ճակատագրի շարունակական ուղե-
կիցը:
Անհատական կյանքերում շարունակվում է Եղեռնը, որը քահանա պապս խոսքի
իրեն հատուկ խնայողականությամբ խտացնում է մեկ նախադասության մեջ. ,,...Իմ բաժին
եղեռնը ինձ տրվեց փրկության տեսքով,,:
,,... այո, ընդդեմ ամեն ինչի
գեղեցկության մի ձև
քաշում է դագաղի ծածկոցը
մեր գորշ հոգիներից... ,,
Ջոն Քիթս