top of page
նվիրվում է Հրաչյա Բեյլերյանի հիշատակին
Ես բարձրում եմ արդեն
եւ նայում եմ ներքեւ
նույն կյանքն է
սոսկ ռիթմերն են դարձել
հավերժական
կանաչ խոտի նման հանդիպակաց մայթի
հավերժը այնտեղ է` ուր ես չկամ
հավերժը կյանքն է
գումարած Բախ
որ ռիթմիկ կտրատում է
ժամանակը
այլապես նույն փողոցն է – տես
նույն Վերժինը
որ գնում է եկեղեցի կրկին ոտքով
հիմա ես այստեղ եմ
Աստված` այդտեղ
տերն ինձնից է փախչում
պարզվում է
ներողություն… հազար ներողություն
բառս ընկնում է վերից
որպես ապաշխարանք
ու դառնում ալելույա անմիջապես
ալելույա … հազար ալելույա
bottom of page