top of page

ՄՈՒՏԱՆԱՍ-ՏՈՒՏԱՆԱՍ

Մուտանաս-Տուտանաս բարի լույս

ֆալոսի աստված ամենաթող

արարչության գործիք փայլուն ծայրով

որ աստված է դարձնում տղամարդուն

(մինչև իսկ չափազանց սովորական)

զարդարված շղարշով ծաղիկների

որոնց բույրը ինձ աննկատ սահեցնում է

ընտանեկան ծառով՝

մինչև Հռոմ

ոչինչ չի փոխվել պարզվում է

դեռ ժամում երկու մահը անհրաժեշտ է

որպեսզի չձանձրանան

կանայք նորօրյա իշխանների

ժառանգները Կալիգուլայի այն

ում հիմնական հպարտությունը

չափսերն էին սեփական առնանդամի

և ում սիրած դիրքը անկողնու մեջ

սեղմված լինելն էր երկու կողմից

սուպերբուսի

ու

իր քրոջ միջև

ում նա բռնաբարեց դաժանաբար

ապա մաս-մաս արեց

հետո վառեց

հընթացս շփելով առնանդամն ու

սերմը խառնելով մոխրափոշուն – իսկ հետմահու

աստվածուհի կարգեց նրան

դրվագելով դեմքը ոսկու վրա

ու տաճարներ կառուցեց նրա համար...

նորօրյա իշխան իմ

իմ նոր «հերոս»

միևնույն հիվանդ ախորժակով

սեքսի

արյան

փառքի

ահա և ես

ես հառնել եմ մոխրից այդ գիսախառն

մազերիս մեջ՝ սերմը վերոհիշյալ

վերցրու մարմինն իմ ու դատարկիր

առնական վրեժից աստվածների

լիզի՛ր վերքը իմ հիշողության

արալեզի նման՝ լեզվիդ ծայրով

եւ թույլ տուր մատուցվել քեզ գլոր-գլոր

ինչպես Կլեոպատրան գորգի վրա

տիրիր ինձ կույրի պես

կոր առ կոր

ինձ դարձրու թույլ ու մահկանացու

մեղավոր մի կին սովորական

իսկ եթե չես կարող` կպատժվես

համարձակվում ես մերժե՞լ

ին՞ձ

աստ-վա-ծու-հու՞ս

դու`

փոշեհատիկ

ոչնչություն

զրո

հ.գ. Ներոնի պես ես կներեմ միայն նրան

ով համաձայն է սիրո ի՛մ տարբերակին

բացառապես


bottom of page