top of page

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ՃԱՐԱՀԱՏ

Եթե թռչուն ես դու

բարի լուր ունես ինձնից

քեզ կտրվի իրոք –

գրվածի պես

երգիդ համար միայն

մինչդեռ պոետը պիտի տքնի նաեւ

անքնության միջով եւ աղոթի

դեռ չհաշված վատնված դրամը տարիներով

թղթի

մոմերի

ու քահանայի վրա

իսկ այստեղ

քաղաքում այս ծախու հրեշտակների

աշխարհն իր թափթփված առեւտրի մեջ

մարդը հաշվում է թղթադրամը

ու մտնում արքայություն

անմիջապես

(կյանքը բալանսի ակտ

մաքուր ներքնաշորեր ու կեղտոտ միտք)

ես մեկնում եմ ձեռքս դեպի երկինք

ու փող առաջարկում Տիրոջը –

իրական փող


bottom of page