top of page
Երբ կանգ առնի սիրտս
ու էկրանի վրա
սրտագիրս վերածվի ուղիղ գծի
դրեք մարմինս բաց
երկնքի տակ փռված
ճերմակ թղթի վրա
հենց կենտրոնում
ինչպես չափածո երգ
ու կարդացեք
Սոնա~
Սոնա~
եթե չվերականգնվի շնչառությունս
ուրեմն իսկապես ժամանակն է
որ քահանան գնա
եւ անձրեւը կատարի մահվան ծեսը
մինչեւ վերջ
մինչեւ հայտնվելը ծիածանի.
հ.գ. մնացածը արդեն խխունջների գործն է
ու որդերի
bottom of page