top of page
Քանի դեռ չափազանց ուշ չէ
ուզում եմ նստել երեւացող
հարմար մի կետում երկրի վրա
ու արմատներ գցել
ինչպես յոգը
մտքի լարումով բացառապես
այն հողի վրա` որն այդպես էլ
իմը չդարձավ
ու չդարձավ
այսօր ես ուզում եմ հռչակվել
պատվավոր քաղաքացի մոլորակի
եւ աղոթել Աստծուն ում
այդպես էլ չհաջողվեց ճանաչել ինձ
քանի դեռ չի հնչել
վերջին հրամանը Նրա
ամպագոռգոռ
– լքել մոլորակը անմիջապես
հ.գ. մինչ այդ ես ուզում եմ մնալ այստեղ
որտեղից երեւում են բոլոր
կապույտ երակները վերջին ձյունի
նաեւ գագաթները՝ պատված
արծաթե թիթեղով մեռած լույսի
bottom of page