top of page
Ես եմ այս կինոնկարի մեջ
ծովափնյա հյուրանոցում
սիրուց հոգնած
աթոռին նստած ասեղնագործ
հարդարում եմ մազերս
դեռ մասամբ թաց
ծույլ քնքշությամբ օվալ հայելու մեջ
ինչպես կտավներում Ռենուարի
ինձ
ով կտրել է օվկիանոսներ
շաբաթներով ապրել ջրի վրա
բազմիցս թրջվել անակնկալ
զվարթագին ցատկից կետաձկան
եւ ում ստինքները հրճվել են
թաց ու թափանցիկ կրծկալի տակ
միեւնույն հիացումով
նավախելին հենված Պոսեյդոնի
պարզ չէ՞ որ պիտի ձգեր ինձ
Վենետիկը
այս շարժվող կյանքը ջրի վրա
bottom of page