top of page
(Մի հպարտացիր, սեր, քո ջահելությամբ)
Ես չեմ ծերանա – օ՜հ ոչ
ես կին չեմ
կին չեմ ես սովորական
գործիք եմ
մոռացե՞լ ես – սիթառ
լարից եմ ընկնում ես պարբերաբար
ու ոչ էլ ինքնին քաջություն է
պինդ... ողորկ փայլը քո ջահելության
... ուզում ես հերոսանա՞լ սեր
մոտեցիր սպանիր ինձ
դու կարո՛ղ ես
մինչև վերջ քաշիր քաղցրությունս
ուզում եմ մեռնել թրթռալով
ինչպես հալածված ծաղկաթերթը
մեղվի ժրաջան ծանրությունից
ես կին չեմ – սիթառ եմ ասացի
մոտեցիր -քամիր ինձ անխնա
քե՛զ տեսնեմ
ավելի՛
դու կարո՛ղ ես
bottom of page