top of page

ԱՍՏՎԱԾ ԿՐՈՆ ՉՈՒՆԻ

(կգամ` երբ երկիրը դառնա ոսկեգույն արտ)


Տերը պոետ է` հանած բառ

ինքնաբավ լռություն է Նա –

անհետացող տեսակ արեւի տակ

ի սկզբանե բառն էր որից հետո

շարունակ պատերազմ է ու պատերազմ

ես թռցնում եմ երգս հանց աղավնի

ու փակվում քարի մեջ ինչպես Մհեր –

կգամ երբ ետ քաշվի արյունն այս ամբողջովին

եւ ցորենը դառնա ձվի չափ մեծ

աղոթքի փոխարեն քնից առաջ

ես խնդրում եմ ոսկե ձկնիկից իմ

որ այս «սրբազան պատերազմում»

ընկնեն սոսկ իրենք

աստ-ված-նե-րը

իսկ սիրածս ապահով

ետ դառնա տուն

հ.գ. Աստված համր չէ իրականում

ինչպես ջունգլիներում հայտնված էակ

սուտմեռուկի է տվել պարզապես

որ մնա ողջ


bottom of page