top of page

ԱՆՑՈՒՄ՝ ԼՈՒՅՍԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

(կամ վալս LAMAZE*)


Սահեցրու - սահեցրու ինձ

իմ վերջին սեր

շրջանակ առ շրջանակ

ցուցադրաբար

իմ կողքին պտտվում է

նախկին սերս

մեկ ուրիշ կնոջ հետ

ավելի թարմ

(մի դրա մատանի~ն տես` իմինից մեծ)

նայիր առաստաղին

տեսնո՞ւմ ես

թափառող լույսերը

աննպատակ

հատակից առաստաղ

ու նորից ետ

բռնի՛ր ինձ – ես խառն եմ

չգիտեմ

մի բան եմ կորցնում ես

կարծես թե

ու գտնում մի նոր բան

ավելի հին

մի բան է վայր ընկնում

իմ մեջ կարծես

չլինի՞ – մտածում եմ

կորցնում եմ քեզ

լալկվի՛ր

խենթացե՞լ ես աղջիկ

խոսքը ուժ ունի

կենտրոնացիր

խորը շունչ քաշիր

իսկ հիմա

արտաշնչիր ամբողջ ուժով

դանդաղորեն

խորը շունչ

անցավ

հանգստացիր

հ.գ. Կամյույի հերոսի պես

ուզում եմ սպանել ինչ որ մեկին

լույսերի պատճառով բացառապես

ինձ հարցեր չտաս - վերջ

չգիտե՛մ ինչու

որովհետեւ

չե՞ս զգում ինչ է

որ լույսերն այս

քեզ վերածել են անցյալ սիրո

___________________________

շնչառական վարժություններ` նախատեսված ծննդաբերության համար


bottom of page