top of page

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԵՊՈՐՏԱԺ

Փակում եմ աչքերս ու սկսվում է

պատերազմի թատրոնը

մարդուց էլ հին.

նույն սցենարն է միշտ

զինվորը քայլում է դեպի մահը

հանուն միեւնույն հեքիաթի

որ

վաղը լինելու է ավելի լավ

մինչդեռ իրականությունը սա է

– օրը մեկ զինվոր է մահանում

ժամը մեկ վետերան կրակում է

ինքը իր բերանի մեջ

և սա կազմում է տարին ութ հազար մարդ

ասում է հաղորդողը ռեպորտաժում

այլապես ես թույլ եմ մաթեմից

և անգրագե՛տ լրիվ պատերազմի հարցում

ես այն չեմ ընկալում

ընդ-հանրապես

հ.գ. երբ մի ռումբ է պայթում որեւէ տեղ

ես փակում եմ ականջներս

այ այսպես պինդ


bottom of page