top of page

Օրը դեռ չի բացվել

Օրը դեռ չի բացվել...

թեպետ վաղուց արդեն

իմ հատակի վրա

խառնվել են իրար

ու խճողվել նույնիսկ

զառանցները թերի

իմ զոլավոր մտքի

ինչպես ճմռած-նետած

թղթ-խմորե գնդեր

համառ շնչառությամբ

որ

նախ ներքին ճիգով

ուռում-փքվում են քիչ

ապա... մեռնում

օրը դեռ չի բացվել

ու թե... հանճարեղ չեմ ես

ո՞նց եմ կարողացել

առանց ծրագրելու

շարժվել օրերիս մեջ

այնպես ճշգրտորեն

որ ծայրեծայր այսպես

սխալ եղած լինեն

առանց բացառության

բոլո՛ր

բոլոր

բոլոր

տարիներս անցած

մինչև... այսօր

օրը դեռ չի բացվել

բայց պատերիս

խամրած

գույներն արդեն զարթնում

կամաց-կամաց աչքիս

դուր են գալիս կարծես

ու

զգում եմ

ինչպես

իր ցանկացած ֆիլմի

տոմսը ճարած մի մարդ

որ երբ բացվի օրը

ու գլորվի մի քիչ

ուղիղ ժամը իննին

երևանյան ժամով

կսկսվի իմ

...երջանկությունը


bottom of page