top of page
Օ՜... երջանկություն
ես փորձել եմ քեզ
հայելու առաջ
գաղտնորեն
հապճեպ
ինչպես տարիքով
կույս հարսնաքույրն է
դռանը հենված
փորձում
հարսանյաց քողը
...ուրիշի
երջանկությո՜ւն իմ
ես տանում եմ քեզ
իմ դոդդողացոդ
ազդրերի միջով
զգո՜ն
թվացյալ անտարբերությամբ
ինչպես փորձառու գողն է ցերեկով
փախցնում-տանում
գանձը
ուրիշի
օ՜... բազմաճաճանչ
օ՚... կապտականաչ
կեղծ զմրուխտի պես
մեծ ու անթերի
երջանկություն իմ
դու իմ մատով ես
երազում գտած մատանու նման
...մեկ ուրիշ հարսի
բայց միևնույն է
դեռ չպատժված
հանցագործի պես
կրելու եմ քեզ
օրերիս միջով
վախով ու թաքուն
քանի որ այնպես
սազո՜ւմ ես դու ինձ
օ՜... երջանկություն
bottom of page