top of page

Քամին թափթփված

Քամին թափթփված

տիկին

տերևներ օդո՜ւմ

ջրի վրա

ձանձրույթը քաղցկեղ

արագ

տարածվում է օրեցօր

մարմնովս մեկ

նայում ենք միմյանց

աչքերի մեջ

երկուսս էլ հոգնած

այնպես

□սերը ողջ պահելուց□

ամեն գնով`

երկուսս էլ պատրաստ

հանձնվելու

հավերժ չէ ոչինչ

աշխարհում

հիմա հավատացի՞ր հոգիս

բայց չտխրես

այն` ինչ

ցանկանում ես դու

անշուշտ` երկնքում կա


bottom of page