top of page

...Հենց որ

քահանան

լքեց շիրիմդ

ես

շրթունքներս

սեղմեցի հողին

ու

կանչեցի քեզ

(երանի նրան

ով հավատաց

որ

դու... երկնքում ես)

հետո...

ականջս

դրեցի հողին

ու սպասեցի

պատասխան չկա

քանի տարի է

ես հիմա

թաքուն

ագարի վրա

աճեցնում եմ

...հավատս


bottom of page