Ոտնաձայնը քո
որ նուրբ մեղեդու
հազիվ որսալի
թույլ ձայներանգով
ափին մոտեցող ալիքի նման
հզորանալով
սրտիս զարկերի առոգանությամբ
դառնում էր ունկեր խլացնող շառաչ
այսօր...
միացած այդ ալիքներին
լքում է ափը
նույն սահունությամբ`
հակադարձ հոսքով
հենց նույն մեղեդու...