top of page

Ո՞ւր է գնում

սևեր հագած

թափորը իմ

երազների

չլինի՞ թե

Աստված`

դու ես

և քո տունն է

դրախտը այն

ուր ապրում են

ճերմակաթև

երագներս

մահից հետո

Դո՜ւ ես

Դո՜ւ ես

դրախտի ճոխ

դարպասները

պահողի պես

գնա-արի

ու երկարիր

ճշգրիտ պահին

ձեռքերդ

վար

տե՛ս

գունդ նետող

մարզիկի պես

նետում եմ քեզ

իմ հերթական

երազի դին

Աստված

Դո՞ւ ես

արարիչը

այս քաոսի

ուր ապրում է

մենությունս


bottom of page