top of page
Նոր եմ հասկանում
որ իմ ծնունդը
ամենևին էլ
ծնունդը չէր իմ
այլ հարությունն էր
այն կույս աղջկա
որն անցյալ կյանքում
չէր գտել սերն իր
իմ մահն էլ
գիտե՛մ
մահ չի լինելու
մի սովորական
այն լինելու է
լույս ու խավարի
սիրաբանություն
այն լինելու է
հողին տրվելու
արարողություն...
bottom of page