top of page

Նեո-հիպի

աստվածուհին եմ ես

նոր բոհեմի

թիկնոցս՝

պատռված ջինսից

ես կկանգնեմ մերկ

աղբամանի վրա

ու

կփչեմ այնքա՜ն

Արարչի պես

մինչև կենդանանան

ու

սկսեն պարել

դաջված օձերը սև

կրծքիս վրա

գրի տիրուհին եմ ես

Նեո-հիպի

մատներս՝

փետրավոր գրիչներ

կրե՛ք ինձ... տղերք

կափարիչի վրա աղբամանի

ինչպես պատգարակի

ոսկեերիզ

հանճարնե՛րը թող գրեն

հավերժության համար

(ուր չի ապրում ոչ ոք)

ես կգրեմ ձե՛զ համար

ու

հենց հիմա

Նեո-հիպի աստվածուհին եմ ես

նոր էպոսի

սատանայի ատամ՝

թագիս վրա

հարյուր երգ եմ նվիրելու ձեզ

քիչ անց

տեսնում եք չէ՞

լեզուներ են դարձել խոնավ

արդեն

դաջված օձերը կրծքիս վրա


bottom of page