Home
New Page
Biography
Poetry
Oration
Media
Reviews
Մայրամուտի հետ
հրե դիցուհին
կույս ջրահարսի
նուրբ նազանքներով
իր ծիրանագույն
մարմինը հանձնեց
սառն օվկիանոսին
մոլեգին ու խենթ
ծփանքների հետ
հառաչանքները
ալիք առ ալիք
հզորանալով
երկնային սիրո
գաղտնիքը բերին
լուռ ավազներին...