top of page
Արմեն Մարտիրոսյանին
Աշնան ռիտուալը`
տխրություն
ծխնելույզը հառաչում է
ոսկե ծառեր
ծըլվըլ - ծույլ լալիս է
ճյուղին նստած
պոետի աստվածը
ոսկեկտուց
բայց ինձ լացացնում է
ամենից շատ
ոսկեխաչ մարմինը
քահանայի
որ պտտվում է շիրիմի շուրջ
անգործնական
ինչպես թալանված զարդատուփի վրա
պարող աղջիկ
անկարող ետ բերել
մեռյալին
ալելո՜ւյա միայն ալելո՜ւյա
աշնան ռիտուալը`
դեղին-դեղին
խեղդված տերևներ
մեռած արև
զնգում է ոսկին դարպասի տակ
կույրի ծռմռված
պնակի մեջ...
bottom of page