top of page
Հիշո՞ւմ ես բացատը
թռչուններով լեցուն
աղմկոտ ու փոքր
ինչպես կյանքը
և
ռադիոն փողոցային
մետաղաձայն
- կփրկվի նա
ով մահացել է սիրո պահին
իսկ մյուսները կգնան դրախտ
ձանձրույթ ու սովորույթ
առաջվա պես
կապրեն նույն երկնքում այս
կարմիր ու բաց
հսկա երախի մեջ
ժամանակի
ափսո՜ս...
ափսոս որ վարակիչ չէր
երջանկությունը թռչնի
ու
հավատքը տատիս
փչի՛ր... փչի՛ր դեմքիս
հորս նման
ու
թող կչկչամ վախից վզիդ վրա
(ծիծաղն ինձ ավելի է փրկում
քան աղոթքը)
ու
ասա ընթացքում ինձ
հիշո՞ւմ ես
բացատը
թռչուններին
ու
ռադիոն մետաղաձայն
- իսկ այժմ ունկնդրենք Վիվալդի
bottom of page