top of page

Երազումս

այսօր

ինչ-որ անդունդի

հատակում էի

և ինչ-որ մեկը

մի...

եհովական

ինձ

իր փրկության

ձեռքն էր երկարել

բայց փոխարենը

պահանջում էր

որ

ես սիրեմ իրեն

և

Եհովային

այսօր

երազում

քիչ էր մնացել

որ

համոզվեի

(մեղքերն

ինչո՞ւ են

միշտ

փրկարարի

ջլոտ ազդրերով

իմ երազներում

և

ինչո՞ւ այդպես

արագ է ծալվում

մեջքս՝ երազում)

լավ է

այդ պահին

մի շփոթված շող

գողի պես մտավ

իմ կոպերի տակ

ու

ես արթնացա

մի շփոթված շող

գողության պահին

փրկեց հավատս

ու

փրկեց սերս

այսօր

առավոտ

bottom of page