top of page
Հայրս
ասում էր
- զգուշացի՛ր բալես
նոր բառ հորինելուց
բառը շատ
հաճախ
լուրջ է ընդունում
իր անվանումը
և կայանում է
դառնալով մասը
հոգուդ
հավատքիդ
ու ճակատագրիդ
հիշի՛ր աղջիկս... ասում էր
առաջինը բանն էր
և բանը բառն էր
- անզգույշ էր չէ՞ պապ
սատանա բառը
հորինող մարդը
տեսա՞ր ինչ եղավ...
(...զգուշության համար
ես հիմա
միայն
հին բառերով եմ
գրում երգերս)
...ես վախենում եմ
նոր բառ հորինել
Աստծո համար
bottom of page