top of page

Առա՞ջ...

առաջ ես երգում էի

ինչպես

սովորական թռչուն

վանդակի մեջ

ու

հավատում

որ հաց փշրողի

կարեկցանքը չոր

ինչպես որդից՝ թիթեռ

կփոխանցվի մի օր

սիրո

հիմա ծիծաղում եմ ես

առողջ տառապանքից

ու նույն նրանք

անսեր

լոկ քննարկում են ինձ

որպես մի հազվագյուտ

թռչնի տարատեսակ

որ ծիծաղել գիտե

ու շոշափում են

մետաղե վանդակս

իսկ ինձ համար հիմա

այս վանդակում - անհույս

շինանյութի նման նույնն են

լույսն ու մետաղը

ու պետքս չէ անգամ

կկոչվեմ ես թռչո՞ւն

թե`

ծիծաղող Աստված -

պոետ


bottom of page