top of page

Իմ առաջին տանգոն

Առաջին անգամ

երբ հարցրիր ինձ

- Մոցարտ սիրո՞ւմ ես

ես հիշեցի տուփը շոկոլադի

որ թաքցնում էր մայրս գրքերի տակ

մինչև հնչեց □Սրինգը կախարդական□

անսպասելի

և դու գրկեցիր ինձ

վարագույրին հենված

մանկությանս վերջին արարի պես

այնուհետ դա պար չէր - գործ էր

նոր կորեր էինք լցնում մենք

սենյակի մեջ

իմ մարմինը զբաղված` ինչպես գործիք

- դե իհարկե սիրում եմ Մոցարտ

և բացի այդ

այնքան վաղո՜ւց է

որ չեմ պարել

bottom of page