top of page

Թավշածաղիկ

տատրակների

թավշե թևեր

ու թավշե մաշկ

այսօր շուտ է

օրը բութ է

քամին նույնիսկ

անամոթ է

ու փոխանակ

առաջվա պես

փսփսա ու սահի անտես

ծույլ-թափթփված

կնոջ նման

մաքրելու տեղ

ոտքի կողքով

մահճակալի տակ է

հրում

աղբը իր տան

կասե՞ս

առաջ

որն է գալիս

ցո՞ւրտը

մո՞ւթը

թե՞ ձանձրույթը

պարապ երգող

աղիքների

ձյունոտ տխուր

մուրացի՞կ է տեսնես

նստած անկյունում այն

թե՞... ձնե մարդ

իսկ դժոխքում

ասում են թե

այնքան լա՜վ է

ջեռուցումը

թավշածաղիկ

տատրակների

թավշե թևեր

ու թավշե վարդ

ինձ կներեք

գնամ տեսնեմ

մուրացի՞կ է

թե՞... ձնե մարդ


bottom of page