top of page
...Ուզում եմ կանգնել
և
սակայն
մի ձայն
ասում է
գնա՛
ու ես
շարժվում եմ
քիչ անց
իմ դիմաց
հայտնվում է
մի
դաժան Ապոլոն
ու
փակում ճամփաս
ուզում եմ ճչալ
ուզում եմ փախչել
և
սակայն մի ձայն
ասում է
կանգնի՛ր
ու
քարանում եմ
(ի դեպ
այդ ձայնը
գալիս է... ՎԵՐԻՑ)
դրանից հետո
մեջքս կակղում է
ինչ-որ փառահեղ
դռներ են նախշուն
իսկ այնուհետև
ոչինչ
չեմ հիշում
Քրիստոս
երդվում եմ
ես էլ
քեզ նման
ՎԵՐԻՆ
ձայնով եմ
անում ամեն բան
զարմանալի է
այս ի՞նչ
քարերով
զինված
կանայք են
գալիս
դեպի
ինձ
bottom of page