top of page
Ո՞ւր են հիմա
քո մատների թիթեռները
հազարերանգ
թիթեռները մատներիդ
ու լեզվիդ վրա
ո՞ւր են հիմա
ե՞րբ պոկվեցին ու չքվեցին
պատուհանիս
բացված ճեղքից
թիթեռները քո մատների
դու... մարդ-թիթեռ
կամ թիթեռ-մարդ
ո՞ւր ես հիմա
ի՞նչ են անում թիթեռները
մատներիդ ու
լեզվիդ վրա
գարուն է... տես
ու ծաղիկ է հանել մաշկս
թռի-արի
մինչև օրս ես հղի եմ
թիթեռներով
քո մատների
bottom of page