top of page
Մեղքերս
իրար հրելով
առաջ են գալիս
կարծես թե հոգիս
ներկայացրել է
տառապելու
հայտ
մազոխիստորեն
ուզում եմ տրվել
մեղքի
բացարձակ
գիտակցությանը
առանց պեղելու
արդարացուցիչ
ինչ-որ
հանգամանք
ուզում եմ
ընկնել
ազատ
ա
ն
կ
մ
ա
ն
պես
մեղքիս ծանրությամբ
ու
ձգողությամբ
սակայն ոչ հիմա
խոսքս
երդվում եմ
գալիք
գիշերվա
մասին է միայն
bottom of page