top of page
Եղծվել է սկիզբը`
բառը
խարդավանք է ամենուրեք
ու
զեխություն
(թույնը կաթում է հոր ականջի մեջ)
վերջին օրերն են ասես հին Հռոմի
ամեն բան
որ սիրում եմ՝
մարդիկ
ծաղիկներ
կենդանիներ
զույգ-զույգ գալիս մտնում են
կոպերիս տակ
ինչպես Տապանում Նոյի
ու տանում եմ ես ողջը` ուրիշ մի տեղ
ամեն բան կրկնվում է կարծես թե
(կայսրություն... թույն... դավ...)
Կլավդիուսի պես
հանճարեղ ու մտահոգ
ես ձևանում եմ տհաս
կաղում եմ
ու
ցնցվում հիմարի պես
որ չսպանեն ինձ միայն թե
որ մնամ ողջ
ու
փրկեմ ամենն այս
կործանումից
bottom of page